Վիշվանաթհան Անանդը` կրկին աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 30, 2012 23:13

Վիշվանաթհան Անանդը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում Անանդը հաղթեց Բորիս Գելֆանդին:

12 դասական  պարտիաներում գրոսմայստերները մեկական հաղթանակ տարան` 6:6: Ուժեղագույնին որոշելու համար լրացուցիչ կազմակերպվեց  արագ շախմատի չորս պարտիա:  Անանդը հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Մրցամարտի պարգևատրման հիմնադրամը  2.55 միլիոն դոլար է: Հաղթողը կստանը 60, պարտվողը` 40 տոկոսը:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply