Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի հայ-թուրքական արձանագրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2009 13:28

parliament_301207_1Ադրբեջանի խորհրդարանի նիստում քննարկման Է դրվելու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունների հարցը:

«Ես եւ իմ գործընկեր պատգամավորները, որ վերադարձել ենք Թուրքիայից, առաջարկություններ կներկայացնենք այն մասին, թե այժմ ինչ Է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի այդ արձանագրությունները քննարկման չդրվեն Թուրքիայի խորհրդարանում»,-այսօր ասել Է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքով` քննարկումներից Է կախված, թե իրենք դիմում կուղարկեն Թուրքիայի խորհրդարանին:

«Ադրբեջանական կողմը որոշակի դիվանագիտական գործողություններ Է կատարում: Կարծում եմ` կարելի Է օգտվել ճնշման տարբեր լծակներից»,-ասել Է պատգամավորը:

Ըստ նրա` անհրաժեշտ Է քննարկել ոչ միայն հայթուրքական հարաբերությունների վերականգնման համար վարվող քաղաքականությունը, այլեւ տարածաշրջանի հետ կապված գործընթացները:

«Մենք պետք Է որոշենք, թե Ադրբեջանն ինչ ձեռք կբերի եւ ինչ կկորցնի այդ գործընթացների արդյունքում, որովհետեւ տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի փոփոխումը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ապագայի համար: Խորհրդարանը` որպես Ադրբեջանի օրենսդիր մարմին, պարտավոր Է կարծիքների փոխանակում անցկացնել այդ հարցերի շուրջ»,-ասել Է ադրբեջանցի խորհրդարանականը:

«Թրենդ»

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply