Թմրամիջոց տաբատի գրպանից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2012 21:10
Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին,  ոստիկանության  ծառայողները, թմրամիջոց պահելու  կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են  ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված և շագանակագույն կոշտ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply