Անահիտը գողացել է Լիանայի դրամապանակը և ձերբակալվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2012 19:56

Մայիսի 29-ին, ժամը 18.45-ին, մի կնոջից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակը գողանալիս բռնել է գողին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1970 թ. ծնված, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1972 թ. ծնված Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 120.000 դրամ և փաստաթղթեր, որից հետո տեսնելով, որ Լիաննա Ե.-ն նկատել է` դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply