Գյուլն ու Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 11:58

medv_gulԵրեկ երեկոյան թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, Գյուլը հայտնել է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների՝ թուրքական կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է Սև ծովի թուրքական հատվածում «Հարավային հոսք» գազամուղը անցկացնելու նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքների թույլատվության համար։

ՌԴ նախագահը, շնորհակալություն է հայտնելով Գյուլին, համոզմունք է հայտնել, որ այդ որոշումը կծառայի ռուս-թուրքական ռազամվարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Կովկասի անվտանգությանն առնչվող խնդիրներին:

Գյուլը ռուս գործընկերոջը ասել է, որ Ռուսաստանն այս հարցում ամենակարևոր դերակատարությունն ունի: Մեդվեդևն էլ նշել է , որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply