Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանել արցունքից ստացված աղի տեսակներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2012 18:12

Բրիտանական Hoxton Street Monster Supplies  ընկերությունը գնորդներին է առաջարկել անսովոր ապրանքատեսակ,  տարբեր զգացմունքներից առաջացած մարդկային արցունքից ստացված աղ:

Տարբեր աղեր ստանալու համար  հավաքվել է նրանց արցունքը, լցվել բյուրեղացնող տարաների մեջ, ապա այդ բյուրեղները ձեռքով հավաքվել ու աղային լուծույթով ողողվել են:

Պատրաստի արտադրանքը փաթեթավորվել է համապատասխան գրառումներ ունեցող (“Զայրույթ”, “Հուզմունք”,”Ծիծաղ”,”Փռշտոց”,”Սոխի կտրատում”  տարաների մեջ: Ընկերության ներկայացուցչի խոսքով, այդ աղերը զգալիորեն տաբերվում են համով:

Աղի մեկ ապակյա սրվակը, որի  տարողությունը չի նշվում, արժե 7 ֆունտ ստեռլինգ, իսկ տեսակից կազմված հավաքածուն` 30 ֆունտ ստեռլինգ:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply