Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2012 17:56

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է սեպտեմբերին պետական այց կատարի Հայաստան: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Որքան տեղյակ եմ` հայկական կողմը նման հրավեր արդեն հասցեագրել է նախագահ Վլադիմիր Պուտինին, և այժմ պետք է որոշվի ամսաթվի հարցը»,- ասաց Զատուլինը: Նրա տեղեկություններով` Պուտինը կժամանի սեպտեմբերի 7-ին ՀԱՊԿ (անդամ են և Հայաստանը, և Ռուսաստանը) զորավարժությունների շրջանակներում:

«Դիվանագիտական խողովակներով այցի կազմակերպման աշխատանքն սկսվել է և հաջող կավարտվի: Վլադիմիր Վլադիմիրովիչը` որպես Ռուսաստանի նախագահ, կայցելի Հայաստան, մի երկիր, որի նկատմամբ շատ ջերմ զգացմունքներ ունի»,- ընդգծեց Զատուլինը:

Արմենպրես

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply