ԱՄՆ-ի 13 նահանգներում օրենքով արգելված չէ մարիխուանայով բուժումը

Օրվա լուր | | October 20, 2009 13:43

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել իրավական հետապնդման չենթարկել մարիխուաննայի օգտագործման համար այն 13 նահանգներում,   որտեղ թույլատրված է բժշկական նպատակներով մարիխուաննայի օգտագործումը:

Երկրի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ իմաստ չկա ուժեր վատնել` հետապնդելու համար այն մարդկանց, ովքեր գործում են իրենց նահանգի օրենքներին համապատասխան:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ թմրանյութերի վաճառqով զբաղվողները, ովքեր փորձում են իրենց գործունեությունը օրինականացնել նմանատիպ օրենքներով, էլի կհետապնդվեն:

ԱՄՆ-ի 1-ին նահանգը, որտեղ թմրանյութերի բժշկական նպատակներով օգտագործումը 1996-ին օրինականացվել է, եղել է Կալիֆորնիան: Այստեղ թույլատրվել է մարիխուանայի վաճառքը և գովազդումը:

2005-ին ԱՄՆ-ի գերագույն դատարանը որոշեց, որ կանեփի աճեցումը և օգտագործումը ցանկացած նպատակով կպատժվի օրենքով, եթե անգամ դա թույլատրված է տվյալ նահանգի օրենքով:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply