Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2012 17:50

Երևանի Կենտրոն և Նոր Մարաշի ընդհանուր իրավասությամբ դատարանում մայիսի 30_ին հրապարակվել է Մարգար Օհանյանի գործով դատավարության որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը գլխավոր մեղադրյալ Մարգար Օհանյանին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Իսկ մյուս երեք ամբաստանյալները դատապարտվեցին 5,5 տարվա ազատազրկման: Սակայն ի տարբերություն Մարգար Օհանյանի՝ մյուս երեքի պատիժը կիրառվելու է պայմանականորեն:

Մարգար Օհանյանի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Քրեական գործով անցնում էին նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը, Սամվել Մախմուրյանը:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply