Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանը ստանում է Սինոփսիսի Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2012 17:45

Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը հայտարարում է, որ Հորդանանի Ամման քաղաքի Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանը (Princess Sumaya University for Technology (PSUT)) առաջինն է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որին շնորհվել է Սինոփսիսի Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհը: Դրամաշնորհի միջոցով, PSUT –ը ստանում է Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային գործիքների փաթեթներ եւ դրանց լիցենզիաներ, ինչպես նաեւ օժանդակություն ուսումնական պլանի կազմման դասախոսների վերապատրաստման համար: Դրամաշնորհը նաեւ տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ, հնարավորություն տալով PSUT-ին ստեղծել ինտեգրալ սխեմաների նախագծման համար նախատեսված երկու նոր համակարգչային լսարաներ` 20 ուսանողի համար:

Առաջատար հետազոտությունների եւ միկրոէլեկտրոնային նախագծման համար նախատեսված ծրագրային գործիքների ոչ մատչելի լինելը ներկայումս ընդհանուր գերխնդիր է համալսարանների համար: Սինոփսիսը օգնում է լուծել այդ գերխնդիրը իր համալսարանական համաշխարհային ծրագրի եւ այնպիսի նախաձեռնությունների շնորհիվ, ինչպիսին Չարլզ Բեբիջի դրամաշնորհն է, որը ընտրված համալսարաններին տրամադրում է ծրագրային գործիքային միջոցներ գերժամանակակից էլեկտրոնային նախագծման երթուղու ու առաջատար կոմերցիոն ինտեգրալ սխեմաների արտադրման գործընթացների համար: Դրամաշնորհի նախորդ շնորհառուների ցանկը ԱՄՆ-ից դուրս ներառում է Չինաստանի Գիտությունների ակադեմիան, Սաութամփթոնի համալսարանը, «ՄԷՏԻ»  Ազգային հետազոտական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

«PSUT-ը շատ շնորհակալ է դրամաշնորհի համար», ասում է PSUT նախագահ, պրոֆեսոր Իսա Բատարսեն: «Այն հնարավորություն կտա մեր ճարտարագետ ուսանողներին օգտվել համաշխարհային առաջատար ծրագրային գործիքներից, ինչպես նաեւ թույլ կտա մեզ առավել ուժեղացնել մեր կրթական ծրագիրը»:

«Մենք միշտ ողջունում ենք համագործակցությունը եւ աջակցությունը արտադրության հետ», ասում է Թագավոր Աբդուլլահ II –ի անվան Էլեկտրատեխնիկական համալսարանի դեկան Դր. Վեջդան Աբու Էլհաիջան: «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր կապերը Սինոփսիսի հետ»:

«Այսպիսի ծրագրերի սատարումը, որոնք հնարավոր են դարձնում կիսահաղորդչային նախագծումը համալսարաններում, Սինոփսիսի համար շարունակում են մնալ կարեւոր առաջնայնություն», – ասում է Սինոփսիսի ճարտարագիրության ու մտավոր սեփականության դեպարտամենտի փոխնախագահ Անվար Ավադը: «Աշխատելով PSUT-ի հետ մենք կարողացել ենք ստեղծել կրթական ծրագիր, որը Հորդանանում կզարգացնի գերժանամակակից ինտեգրալ սխեմաների նախագծման հմտություններ ու կապահովի պատրաստի կադրեր տեղական արդյունաբերություն հիմնելու  համար»: Անվար Ավադի կողմից  լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 28-ին, որին ներկա էին համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Սինոփսիսը եւ Թագավոր Աբդուլլահ II –ի անվան Էլեկտրատեխնիկական համալսարանի Էլեկտրոնային ճարտարագիտության  դեպարտամենտը սկսել են իրենց համագործակցությունը 2010թվականին, հիմնելով միկրոէլեկտրոնիկայի ուսումնական ծրագիր էլեկտրոնային ճարտարագիտության  կրթական ծրագրում գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման դասընթացի ինտեգրմամբ: Ի լրումն ԷՆԱ ծրագրային գործիքների փաթեթների եւ համակարգչային ռեսուրսների, Սինոփսիսը PSUT-ին նաեւ տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, դասախոսների վերապատրաստում եւ օժանդակություն, ինչպես նաեւ ուսանողների եւ դասախոսական կազմի փոխանակում: 2011թվականին գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով հորդանանցի ուսանողները ժամանեցին Հայաստան եւ ընդգրկվեցին Սինոփսիս Արմենիայի Ուսումնական եւ ճարտարագիտական դեպարտամենտների ուսանողական աշխատանքային խմբերում: Ուսանողները նաեւ հաջողությամբ մասնակցեցին Հայաստանյան 6-րդ միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադային՝ ամենամյա մրցույթին, որի նպատակն է ճանաչել լավագույններին եւ խանդավառել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ տաղանդաշատ ճարտարագետներին: PSUT-ը եւ Սինոփսիսը շարունակում են ամրապնդել իրենց համագործակցությունը կրթության եւ հետազոտական աշխատանքների ոլորտում: Այս տարի նույնպես, PSUT-ի ուսանողները կզարգացնեն իրենց գործնական հմտությունները Սինոփսիս Արմենիայի ուսանողական աշխատանքային խմբերում, ինչպես նաեւ կմասնակցեն Հայաստանյան 7-րդ միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադային:

Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհի մասին

Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհը տրամադրում է Սինոփսիսի ծրագրային գործիքային միջոցները համապատասխան սարքային ապահովման հետ մեկտեղ հատուկ այն ամերիկյան եւ միջազգային համալսարաններին, որոնք ներգրավված են էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցներով ուսուցման եւ առաջատար հետազոտությունների բարելավման գործընթացում: Դրամաշնորհը կոչվել է բրիտանացի մաթեմատիկոս եւ հայտնագործող Չարլզ Բեբիջի անունով, որը նախագծել եւ կառուցել է այսօրվա ժամանակակից էլեկտրոնային քոմփյութերների գործողության սկզբունքները 150 տարի առաջ: Սինոփսիսի համալսարանական համաշխարհային ծրագրի մասին հավելյալ տեղեկտվության համար այցելեք http://www.synopsys.com/Community/UniversityProgram/Pages/default.aspx.

Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարան

1991 թվականին հիմնադրված Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանը ոչ առեւտրային, առաջնակարգ մասնավոր համալսարան է, որն առաջարկում է բակալավրի եւ մագիստորոսի գիտական աստիճանի կրթություն բիզնեսի, ՏՏ եւ ճարտարագիտության բնագավառներում: Էլ-Հասան Գիտության Քաղաքի եւ Ռոյալ Գիտական Հասարակությունը համալսարանին շնորհել են հատուկ կարգավիճակ՝ Ալ-Ջուբեիհա, Ամման գիտական մատրիքս, որն իր մեջ ներառում է բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարությունը, գիտության եւ տեխնիկայի բարձրագույն խորհուրդը եւ Ռոյալ աշխարհագրական կենտրոնը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://www.psut.jo/main կայքը:

 Սինոփսիս ընկերության եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին

 

Սինոփսիս ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) ոլորտի համաշխարհային առաջատարն է, որը համաշխարհային էլեկտրոնային շուկային մատակարարում է կիսահաղորդչային նախագծման, ստուգման և արտադրության համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ, մտավոր սեփականություն և ծառայություններ: Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է 2004թ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչելուց հետո: Այդ ժամանակվանից սկսած՝ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով  ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում:  Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի՝ Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսրանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Ռուս   Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը հաստատուն է պահում հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին տրվող ՀՀ նախագահի ամենամյա պարգևների մրցանակաբաշխությունը, երիտասարդ մասնագետների և ուսանողների միջև կազմակերպվող մրցույթները, և հասարակության ավելի լայն շրջանակներ է ներգրավում բարեգործության և կամավորական աշխատանքների միջոցով: Սինոփսիս Արմենիա ընկերությունը տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում և ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում։ Այցելել http://www.synopsys.com կայքը:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply