Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 30, 2012 17:41

Մայիսի 26-ին և 27-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սանկ-Պետերբուրգում:

Մայիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգի Բելոսելսկիների-Բելոզերսկիների պալատի համերգային դահլիճում նշվեց Հանրապետության տոնը: Ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության կարևորագույն դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, Հայոց պետականության վերածննդի գործում:

Մայիսի 27-ին հայ համայնքի մշակութային կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը, որը զուգորդվեց կիրակնօրյա դպրոցի Այբենարանի տոնի հետ: Ներկաներին շնորհավորեց ՀՀ գլխավոր հյուպատոսը: Միջոցառումն ավարտվեց դպրոցի սաների համերգով:

 

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply