Ազգային ժողովի նախագահն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 30, 2012 17:39

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ:  Կողմերն անդրադարձան Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրադրությունը:

Ջոն Հեֆերնը կարեւորեց այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանի կարողությունների ամրապնդման, նրա վերահսկիչ դերի բարձրացման համար:

Կողմերը շեշտեցին ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply