Կրկին Հայաստանի ներկայացուցիրները չեմպիոն չունեցան սամբոյի աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 20, 2009 13:51
Բուլղարիայի Սամոկով քաղաքում հոկտեմբերի 15-19-ը անցկացված սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չմնացին խաղարկաված պարգևներից: Մեր երկրից ստուգատեսին մասնակցում էր 12 մարզիկ: Նրանցից երեքն արժանացավ պարգևի: 48 կգ քաշային, ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը պատանիների ստուգատեսում դարձավ 3-րդ մրցանակակիր: Նույնպիսի պարգևի արժանացավ աբովյանցի 75 կգ քաշային սամբիստ Մհեր Կարապետյանը: 68 կգ քաշային, ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ Արտավազդ Մինասյանը երիտասարդների պայքարում պարտվեց միայն եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր: Երկար ժամանակ է, որ այս մարզաձևի մեր երկրի ներկայացուցիրներին չի հաջողվում աշխարհի առաջնություններում չեմպիոն ունենալ: Հուսանք, որ դա կհաջողվի մերոնց անել սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում, որն անցկացվելու է նոյեմբերի 5-9-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում:






Facebook
Tweet This
Email This Post
