Հանրապետության օրվան նվիրված միջոցառում Կանադայում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 30, 2012 12:39


Մայիսի 28-ին Կանադայի Սենատում՝ Հայաստանի դեսպանության, Կանադայի Հայկական Ազգային Հանձնախմբի եւ Կանադայի խորհրդարանում գործող Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:
Բացման խոսքում դեսպան Եգանյանը նշեց, որ 94 տարի առաջ հայերն ապացուցեցին աշխարհին, որ ունակ են ոչ միայն գոյատեւելու, բայց նաեւ հաղթանակելու եւ վերագտնելու սեփական պետականությունը:
Տոնական հանդիսությանը ներկա էին Կանադայի խորհրդարանի եւ գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply