Դահուկորդները մրցեցին առանց ձյան`անվավոր դահուկներով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2009 13:56

Ծաղկաձորում անցկացվեց անվավոր դահուկներով դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Տևական ժամանկամիջոց է, որ մեր երկրում այդպիսի միջոցառում չէր անցկացվել: Սակայն դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիան զգալի թվով անվավոր դահուկներ ունի, և այդ հնարավորությունն այժմ կա: Փաստորեն, առանց ձյան մեր դահուկորդները նոր մրցաշրջանի մեկնարկն անցկացրին: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գյումրիի, Վանաձորի, Աշոցքի, Հրազդանի, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականների հինգ տասնյակից ավելի մարզիկ-մարզուհիներ: Ազատ ոճով տղամարդկանց 3 կմ դահուկավազքում միատեսակ արդյունք ցույց տվեցին Աշոցքի ներկայացուցիչ Թադևոս Պողոսյանը և Արթուր Եղոյանը (ՖԻՄԱ): Նրանք բաժանեցին առաջին տեղը: Այս մրցատարածությունուն գեղեցիկ Սեռի ներկայացուցիչներից հաղթեց աշոցքցի Սյուզան Վարոսյանը: Դասական ոճով 2 կմ դահուկավազքերում մրցատարածությունը բոլորից արագ անցան Արթուր Եղոյանը և Սյուզան Վարոսյանը: Իսկ ահա, 3 կմ դահուկային կրոսավազքերում հավասարը չունեցան Թադևոս Պողոսյանը և հրազդանցի Հայկանուշ Երիցյանը: Հայաստանի դահուկորդների հաջորդ մեկնարկը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply