NASA-ն ստեղծել է դեղամիջոց ծերացման դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2012 11:47

 Կոսմետիկ «AS10 ըմպելիքը» իսկական միջազգային  հայտնագործություն է դարձել. հեղուկը երկարաձգում է երիտասարդությունն ու կրճատում կնճիռները: Հրաշագործ ըմպելիքը, որը օգտագործում են տիեզերագնացները ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությունից պաշտպանվելու համար, հայտնագործել են Յուտա նահանգի համալսարանի հետազոտողները:

Փորձին մասնակցել է մաշկի զանազան անբավարարության խնդիրներ ունեցող 180 մարդ, որոնք  4 ամիս շարունակ օրական 2 կում խմել են այդ հեղուկից: Փորձի վերջում նրանց մոտ 30%-ով անհետացել են պիգմենտային բծերն ու 17%-ով հարթվել կնճիռները:

Ըմպելիքի բաղադրության մեջ կանաչ թեյ է, էկզոտիկ մրգերի խառնուրդի հյութ, ներառյալ կակաոյի ընտանիքի մրգեր` կուպուակու, ասայա, ացերոլու, խաղող, նուռ:

Այս բաղադրիչներն օրգանիզմին մեծ քանակությամբ վիտամիններ ու ֆիտոտարրեր են մատակարարում, որոնք չեզոքացնում են ռադիացիայի ազդեցությունը: «Երիտասարդացնող թուրմի» մեջ պարունակվում են հակաօքսիդանտեր, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների ազդեցությունից` մոլեկուլներ, որոնք վնասում են բջիջներն ու քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնում:

«Հայտնի է, որ մաշկը մարդու ամենաթույլ տեղն է   ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության առումով : Սակայն ռադիացիան կարելի է կանխել այս ըմպելիքի շնորհիվ»,- ասել է հետազոտության հեղինակ Ահարոն Բարսոնն ու հավելել, որ զանգվածային ևս մեկ հետազոտություն է կատարվելու ամռանը:

700մլ տարողությամբ ըմպելիքով սրվակի արժեքը 50 դոլար է: Հաշվի առնելով, որ հետազոտվողները խմել են օրական 50 մլ, ուրեմն մեկ սրվակը կբավականացնի 14 օր:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply