Ferrari գործարանը երկրաշարժի պատճառով փակվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2012 11:16

Իտալիայում երկրաշարժի պատճառով իտալական Ferrari ավտոընկերությունը դադարեցրել է  Էմիլյա-Ռոմանյայում գտնվող գործարանի աշխատանքը: Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումով, չնայած այնտեղ ավերածություններ ու փլուզումներ չեն եղել: Ժամանակավորապես փակվել է նաև Ducati  մոտոցիկլ արտադրող գործարանը, որը գտնվում է Բոլոնիայում: Բոլոր աշխատակիցները տարհանվել են, երբ ստորգետնյա ցնցումների հետևանքով մի քանի ապակիներ  դուրս թռան:

Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենա  նահանգում երկրաշարժը սկսվել է մայիսի 29-ի առավոտյան: Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին հայտնել է, որ տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 15 մարդ: Ընդ որում, իշխանությունները չեն բացառում, որ զոհերի ու տուժածների թիվը կավելանա: Փրկարարները դեռևս աշխատանքներ են տանում փլուզման վայրերում:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply