Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2012 11:17

Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները կրկին հարված են հասցրել սիրիահայ համայնքին. Դամասկոսի հայ համայնքը կորցրել է հայ զինվոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, 1992թ.-ին ծնված Լեւոն Կույումջյանը բախումների ժամանակ զոհվել է թուրք-սիրիական սահմանի Բաբ ալ Հաուայի տարածքում:

Ավելի վաղ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող հայկական եկեղեցին եւ «Իսահակյան» անունը կրող հայկական դպրոցը թալանվել են զինյալների կողմից եւ այժմ ապստամբների համար ծառայում են որպես հիվանդանոց, հյուրանոց կամ հանգստավայր:

Սիրիայում տեղի ունեցող բախումներին զոհ են դարձել 4 հայեր: Հալեպում որոտացած պայթյունների հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող` Վիգեն Հայրապետյանը, եւ Հալեպի մեկ բնակչուհի` Արաքսի Պետրոսյանը: Հոմսում իր տան մեջ սպանվել էր 57-ամյա Րաֆֆի Քարջյանը:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply