Հայ շախմատիստը` Ուկրաինայի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 30, 2012 9:23
Գրոսմայստեր Գեորգի Արզումանյանը (Հայաստան) Խարկովի «Իրավաբանական ակադեմիա» թիմի կազմում նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Արզումանյանը շահեց իր խաղացած բոլոր վեց պարտիաները:
Գրոսմայստեր Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա) և միջազգային վարպետ Վարդգես Թովմասյանը (Հայաստան), որոնք հանդես էին գալիս Սիմֆերոպոլի ՄՄՄ թիմի կազմում, արժանացան արծաթե մեդալների:






Facebook
Tweet This
Email This Post
