Լիլիթ Մկրտչյանը կփոխարինի Ալեքսանդրա Կոստենյուկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 30, 2012 9:19

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի հուլիսի 16-29-ը Ջերմուկում անցկացվելիք ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարին:

Հայ գրոսմայստերը կփոխարինի աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին, ով, առողջական խնդիրների հետ կապված, հրաժարվել է մասնակցել այս մրցաշարին:

Այսպիսով, Ջերմուկում հանդես կգան Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Էլինա Դանիելյանը, որը «Գրան պրի» մրցաշարի հիմնական մասնակիցներից մեկն է, և Լիլիթ Մկրտչյանը:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply