Հայաստանի հավաքականի մրցակիցը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 30, 2012 8:54

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Բուլղարիայի ընտրանին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի մարզադաշտում անցկացված  ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվեց  Թուրքիայի հավաքականին:

Հանդիպման 22-րդ րոպեին Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Օմեր Տոպրակը, դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը, առաջին գնդակը խփեց: Իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ  «Տրաբզոնսպորի» հարձակվող Բուրակ Յիլմազը կրկնապատկեց հաշիվը:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply