Կանադայում պահպանողականների շտաբ-բնակարան մարդկային ոտնաթաթ են ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2012 7:32


Կանադայում պահպանողական կուսակցության շտաբ-բնակարան են ուղարկել մարդկային ոտնաթաթ: Կուսակցության աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ իրենց շենք բերել են արյունոտ մի տուփ: Երբ դեպքի վայր են  հասել  հատկապես վտանգավոր  գործերի մասնագետներն ու բացել են տուփը, այնտեղ մարդկային ոտնաթաթ են հայտնաբերել: Ոստիկանությունը ճշտել է. ծանրոցը Կանադայի պահպանողական կուսակցություն է ուղարկվել, առանց կոնկրետ  հասցեատիրոջ անուն նշելու:  Երկրի վարչապետ Սթիվեն Հարպերի նստավայրը, որը նույնպես այս կուսակցության անդամ է, մեկ ուրիշ շենքում է::

Ավելի վաղ, Մոնրեալում հայտնաբերվել էր մարդկային իրան` ճամպրուկի մեջ: Ոստիկանությունը որոնում է, կապ է փնտրում Մոնրեալի ու Օտտավայի դեպքերի միջև:

 

 

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply