“Մայակ” և “Էխո Մոսկվի” ռադիոների լրագրող Ասլանյանի վրա հարձակում են կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2012 6:05

Սերգեյ Ասլանյանն ուշքի է եկել վիրահատությունից ու արդեն ցուցմունք տվել: Հարցաքննության ընթացքում նա ասել է, որ հարձակման դրդապատճառը վիրավորական արտահայտությունն է, որ հնչել էր մայիսի 14-ի ռադիոեթերում:

“Զանգահարեցին տուն 23:15-ին: Ես դուրս եկա աստիճանավանդակ ու այնտեղ մի տղամարդու տեսա` արտաքինով թաթարի նման: Երբ մոտեցա նրան, նա`”դու Ալլահի թշնամին ես” գոռալով  հարձակվեց դանակով”, պատմում է Ասլանյանը: հետո նա փորձել է հարձակումը կասեցնել, սակայն տղամարդը հարված հարվածի հետևից է տեղացել, ապա  դեպի ելք վազել: “Ես գիտակցությունս չէի կորցրել ու ինքս ինձ համար շտապօգնություն կանչեցի: Ես շատ եմ վախենում իմ հարազատների համար”,ասել է նա:

Մայիսի 29-ին Մոսկվայի հարավում հարձակվել են լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա ու  դանակի 20 հարված  հասցրել, որից հետո նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ:

Կատարվածի  հիմնական պատճառ է համարվում այն աղմուկը, որ ծագել է Մուհամեդ մարգարեի մասին Ասլանյանի` եթերում թույլ տված արտահայտությունից հետո:Շատերն այն  վիրավորական են համարել:

Ասլանյանը մարգարեին գործարար է համարել, որը կեղտից դուրս է եկել ու թագավոր դարել,  արտագրել է Աստվածաշունչը, ինչպես կարողացել է ու ստեղծել իր կրոնը, իսկ իսլամը լրագրողն անվանել է “բիզնես-նախագիծ”:

Ավելի ուշ նա եթերում ներողություն է խնդրել, սակայն հարազատները համարում են, որ  դա անմիջապես պետք է աներ: Բացի այդ, նրանք վախենում են իրենց կյանքի համար:

Իսկ մահմեդականներն իրենց հերթին հայտարարել են, որ հարձակման հետ կապ չունեն, չնայած լրագրողի արտահայտությունները սրբապղծություն են համարում, սակայն հարաբերություններ պարզելու քաղաքակիրթ տարբերակն են նախընտրում.“Կազանի մահմեդականները իմանալով դրանց մասին, դիմել ենԳլխավոր դատախազին, որպեսզի ստուգեն ու որոշում կայացնեն: Այն, ինչ կատարվել է Ասլանյանի հետ` ինչ որ մեկն աշխատում է  սևացնել մեզ: Դա մահմեդականների ձեռքի գործը չէ”, մեջբերվում է Թաթարստանի   հոգևոր ղեկավարության ներկայացուցչի խոսքերը:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply