Իտալիայի հյուսիսը փլատակների մեջ է, բայց գիտնականները խոստանում են նոր ուժեղ ցնցումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 21:11

Իտալիայի հյուսիսում այսօր նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը քառասուն կմ հեռու է Բոլոնիայից: Առաջին ամենահզոր 5 և 8մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներին հաջորդեցին ևս երեք բավականին հզոր ցնցումներ:

Այս պահին հայտնի է 15 զոհվածների և 200 տուժածների մասին, բայց թվերը վերջնական չեն , քանի որ շատերը դեռ փլատակներում  են: Ողբերգությունը տեղի է ունեցել նույն վայրում `Էմիլիա-Ռոմանիա շրջանում, որը ընդամենը մեկ ամիս առաջ երկրաշարժ ապրեց և կրկին զոհերով:

Դրան պատրաստ չէին, չկար նախազգուշացում, վախեցնող կանխագուշակություններ: Իսկ առավոտյան վեցբալանոց ցնցումը անոմալիա էր, մայիսի 20 –ի երկրաշարժից հետո  շրջանը ամեն օր ցնցվում էր, բայց ոչ շատ ուժեղ:

Փլատակների են վերածվել այն ամենը, ինչ դեռ տասը օր առաջ դիմացել էր: Մոդենա քաղաքում դեղագործական ֆաբրիկայի փլատակներում փնտրում են բանվորներին` առավոտյան նրանք փորձել են աշխատեցնել կոնվեյերը և չեն կարողացել փախչել: Տասնհինգ զոհվածներից վեցին գտել են այստեղ:

Աղետի չափերը դեռ կորոշեն, երբ փրկարարները կհասնեն Մոդենայից վերև գտնվող փոքրիկ քաղաքերը: Կավեցո քաղաքում քարուքանդ է եղել քաղաքի 75% -ը, և այստեղ ամենաշատն են տուժածները: Վիրավոր քաղաքապետին բնակիչներն են օգնել դուրս գալ փլատակներից: Առավոտյան ժամը 10-ին, կրկնակի ոչ ուժեղ ցնցումներից հետո, երկրի հյուսիսում հայտարարվել է տարհանում:

“Կառավարությունը անհրաժեշտ օգնություն ցույց կտա տուժած շրջանների բնակիչներին շատ կարճ ժամանակում: Էմիլիա-Ռոմանիա շրջանի ղեկավարն ու պրեֆեկտը արդեն ուղևորվել են դեպքի վայր”- բնակչությանն է դիմել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:

Այսօրվա ցնցումները զգացել են բոլորը`Տոսկանայից մինչև Ավստրիայի սահման: Միլանում խուճապ է , այտեղ նույնպես չեն աշխատում, փողոցներում ցնցումներ են, ընկնում են սալիկներն ու շենքերի ճաղավանդակները: Մոդենայի շուրջը վրանային ճամբար է խփված, Մայիսի 20-ի երկրաշարժից հետո այստեղ մի քանի հարյուր հոգի են ապրում, իսկ հիմա օգնության կարիք ունեն հազարավորները:
Գիտնականները վախենում են, որ ուժեղ ցնցումները դեռ առջևում են: Տներ վերադառնալը դեռ վտանգավոր է, ոստիկանությունը համոզում է բնակիչներին թողնել բնակարաները:

Էմիլիային 700 տարի չէր ցնցել, այդ պատճառով այն համարվում էր սեյսմակայուն շրջան, այստեղ արդյունաբերական շրջան է `ֆաբրիկաներ, գործարաններ: Իրենց աշխատողներին տուն են ուղարկել մեծ ու փոքր արտադրողները` Ferrari, Ducati, Lamborghini: Բացի այդ հետաձգվեց Իտալիա-Լյուքսեմբուրգ ընկերական ֆուտբոլային խաղը, որը պետք է տեղի ունենար Պարմայում` մի քանի կմ հեռու էպիկենտրոնից:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply