Քարդաշյանը հիասթափված է. նրա «անփոխարինելի իրերն» անհետացել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 20:32

Տհաճ միջադեպով է ավարտվել Քիմ Քարդաշյանի այցը Եվրոպա: Ռեալիթի շոուների աստղի ճամպրոիկից որոշ իրեր են անհետացել:
Այս մասին Քիմը Twitter-ի իր էջում է գրել. «Ես հիասթափված եմ British Airways-ից այն բանի պատճառով, որ նրանք բացել են իմ բեռը և վերցրել իմ մի քանի անձնական իրերից: Որոշներն ինձ համար շատ թանկ էին, ու դրանց փոխարինելն անհնար է: Ի՞նչ եղան այն օրերը, երբ մենք կարող էին չբացել մեր ճամպրուկը: Դուք ստիպում եք մեզ դա նորից անել: Դուք պետք է որ ամաչեք»:

British Airways-ի ներկայացուցիչներն հայտնել են, որ «մեղադրանքների» մասին տեղյակ են և զբաղվում են «անփոխարինելի իրերի» որոնմամբ:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply