Ցուկերբերգի մեղրամիսը. միլիարդատերը խնայողության հրաշքներ է գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 19:02

Անցյալ շաբաթ ամուսնացավ աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատեր, ֆեյսբուքի հիմնադիր Մարկ  Ցուկերբերգը: Այժմ ձեռներեցը իր ընտրյալի հետ մեղրամիսն անց է կացնում Հռոմում: Իհարկե,  աշխարհի ամենահարուստ զույգերից մեկի հանգիստը շքեղ չի կարելի համարել, հաղորդում է Daily Mail-ը:

Բրիտանական թղթակիցները հրապարակել են նորապսակների թողած կտրոնը Հռոմի սրճարաններից մեկում ճաշելուց հետո: Զույգը ճաշել է հրեական ճաշարանում, և կերակրվելու համար վճարել ընդամենը 32 եվրո: Բուլվարային ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն դադարում զարմանալ Ցուկերբերգի համեստության վրա, որը  կարող էր ճաշել աշխարհի ամենաշքեղ ռեստորաններում:  Բացի այդ, չի կարելի ասել, որ ֆեյսբուքի հիմնադիրը իր հարսնացուի համար հատուկ ծրագիր է պատրաստել մղրամսի կապակցությամբ:

Լեհ զբոսաշրջիկը նկատել է զույգին Սիքսթինյան եկեղեցու էքսկուսիայի ժամանակ և այդ մասին գրել է իր  Twitter-ի էջում: Նա ասում է, որ Ցուկերբերգը  կնոջ հետ կանգնած էր Վատիկանի եկեղեցու մյուս այցելուների հետ և ուշադիր լսում էր գիդին: Հետո նորապսակները ուղևորվել են դիտելու իտալական մայրաքաղաքի  այլ տեսարժան վայրեր:

Նրանք այցելել են Կոլիզեյ, բարձրացել են Իսպանական աստիճաններով, այսինքն իրենց մեղրամիսն անցկացնում  են շարքային, մյուսներից ոչնչով չտարբերվող մարդկանց նման, ովքեր այցելում են Հռոմ և նկարվում տեսարժան վայրերում:

Կա նաև այնպիսի տպավորություն, որ Ցուկերբերգին առանձնապես ոչինչ չի հետաքրքրում, այդ մասին պատմել են Պրիսցիլա Չանի ընկերունիները: Նրանք ասում են, որ Մարկի կինը դժգոհ է մեղրամսից, քանի որ իր ամուսինը անընդհատ խոսում է հեռախոսով`քննարկելով գործնական հարցեր,  և իրեն պատշաճ վերաբերմունքի չի արժանացնում: Միլիարդատերը հաճախակի ստուգում է էլեկտրոնային փոստը և ընկերների հետ հաղորդագրություններ է փոխանակում:

Այս շաբաթը հարուստ էր աստղային հարսանիքներով: Այսպիսով իրենց սիրեցյալի հետ ամուսնանալու որոշում ընդունեցին դերասանուհի Կիրա Նայտլին և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սինտիա  Նիկսոնը: Թերթերում լուրեր պտտվեցին, որ Դեմի Մուրը նորից կմիանա Էշտոն Կատչերի հետ:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply