Հայաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 29, 2012 18:05

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված և նեղ կազմերով հանդիպումներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply