Ու՞ր գնալ հանգստանալու` ըստ աստղաբանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 17:42


Եթե Դուք ցանկանում եք ճամփորդել, համաստեղությամբ, օրինակ, խոյ եք և հավատում եք աստղագուշակություններին, ապա հետևեք այն խորհուրդներին, որ տալիս են աստղաբանները. ամառային հանգստի համար`Ձեր նշանին համապատասխան երկիր ընտրելու հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ավելի մանրամասնեց ու խորհորդներ տվեց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
“Չմոռանանք, որ գտնվում ենք սև ջրային վիշապի տարում, և այս տարի հանգիստը կազմակերպելու ամենաիդեալական ձևը հանդիսանում են կրուիզները: Իսկ բոլոր 12 նշանների համար կան որոշակի երկրներ, որոնք առավել նպաստավոր են, սակայն, կան նաև 6 նշաններ, որոնց համար որոշ երկրներ անբարենպաստ են: Օրինակ` Խոյերի համար հանգստի կազմակերպման բարենպաստ երկրներ են համարվում Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը, իսկ անբարենպաստ երկիր է Հոլանդիան”,- իր ուսւոմնասիրությունների հիման վրա տեղեկացրեց Գ. Հովհաննսիյանը:
Ըստ աստղաբանի` Ցուլերի համար ևս բարենպաստ երկրներ են Իտալիան և Հայաստանը, իսկ անբարենպաստներից բանախոսը նշեց Եթովպիան, Ավստրիան, Պորտուգալիան:
Երկվորյակներին աստղաբանը խորհուրդ է տալիս մեկնել Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լեհաստան, իսկ այ Իսպանիա, Սլովակիա կամ Հունգարիա խորհուրդ չի տալիս, քանի որ դրանք, ըստ նրա, անբերանպաստ երկրներ են երկվորյակի նշանի տակ ծնվածների համար: Կենդանակերպի նշաններից ամենանպաստավորը խեցգետինն է, որի նշանի տակ ծնվածների համար բոլոր երկրներն էլ բարենպաստ են:
Անբարենպաստ երկիրներից զերծ են նաև Առյուծները, Կշեռքները, Աղեղնավորներն ու Այծեղջյուրները, որոնցից Առյուծներին աստղաբանը խորհուրդ է տալիս այս տարի հանգստանալ Հնդկաստանում, Ռուսաստանի արևմտյան մասում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Հոլանդիայում, Կշեռքներին ևս` Գերմանիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև` Իտալիայում և Իռլանդիայում, Աղեղնավորներին` Պորտուգալիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Հայաստանում, իսկ Այծեղջյուրներին` կրկին Հայաստանում, նաև` Դանիայում և Իռլանդիայում:
Կույսերի համար աստղաբանը բարենպաստ երկրներ է ճանաչել Ավստրիան, Մեքսիկան, Պորտուգալիան, Հունաստանը, իսկ անբարենպաստ երկիր` Հոլանդիան:
Կարիճների համար բարենպաստ են Հայաստանը, Եգիպտոսը, անբարենպաստ` Հնդկաստանն ու Մեքսիկան, Ջրհոսների համար բարենպաստ են Իտալիան, Հոլանդիան, իսկ անբարենպաստ` Ռուսաստանը և Իռլանդիա, և, վերջապես, Ձկների համար բարենպաստ են բոլոր երկրները, հատկապես` Հունաստանը, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Սլովակիան, Հունգարիան, Իտալիան, Եթովպիան և Թուրքիան:
Ըստ Հովհաննիսյանի` ձկներին խոհուրդ է տրվում իրենց հանգիստը կազմակերպել հենց արտերկրում, քանի որ տարեվերջին դժվարությունները նրանց, ինչպես և Կարիճներին, շատ ուժեղ են ճնշելու, և ցանկալի է, որ Ձկները կարողանան իրենց հանգիստը իրագործել հատկապես արտերկրում, ինչը նոր ուժեր կհաղորդի նրանց, և սպասվելիք դժվարությունները հեշտությամբ կհաղթահարվեն:
Վերջում ստղաբանը նշեց, որ սրանք ընդհանրական ուսումնասիրություններ են բոլոր 12 նշանների համար, և նա, ինչպես և աստղերը, ընդամենը հուշում և խորհուրդ են տալիս, այլ ոչ թե պարտադրում:
Վահե Մակարյան

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply