Ո’չ “Fast food”-երին. Պետք է սնվել հանգիստ պայմաններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 29, 2012 15:05
Այսօր Առողջ սննդի համաշխարհային օրն, և այս առիթով լրագրողների հետ հանդիպման էին եկել “Սպառողների ասոցացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն որ բժիշկ-էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Արմեն Պողոսյանը նախ սկսեց նրանից, որ այս օրը նշվում է , որպեսզի մենք բոլորս, ունենանք նվազագույն գիտելքիներ և ճիշտ կողմնորոշվենք սնվելու և առողջ ապրելեկաերպի հարցերում, քանզի, ըստ Պողոսյանի, այդ բոլոր հարցերը մշակված են Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից, որը գործում է 1946 թվականից:
“Ամռանը Պետք է գերադասել բանջարեղենը` օգտագործելով օրական 400 գրամից ոչ պակաս, կաթնեղենը` կախված տարիքից` մինչև 1 լիտր, ինչպես նաև միրգը”- խորհուրդ է տալիս բանախոսը և հիշեցնում, որ Անգլիայում, օրինակ, ընդունված է մի օրենք, համաձայն որի, ծնողական իրավունքից զրկում են այն ծնողներին, որոնց երեխաներն ունեն անսահման գիրանալու միտում, որպեսզի անկիրթ և տգետ սննդակարգով չմեծացնեն երեխային:
Ինչ վերաբերում է արագ սննդի կետերին և, ինչպես ընդունված է ասել` “Fast food”-երին, ապա Պողոսյանը կարծում է, որ արագ սննունդը չարիք է. “
”Չարիք”` չակերտավոր ասված, իհարկե, քանի որ եթե մարդ երբեմն շտապելուց մտնի ուտի, ոչինչ, բայց սիստեմատիկ օգտվելն արդեն վտանգավոր է, քանի որ այդ արագ սնունդը հաճախ պատրաստվում է գետնանցումներում, ոչ հարմարեցված տեղերում, որտեղ չկա հոսող ջուր և ապահովված չեն սանիտարահիգիենիկ պայմանները: Այս մասին վաղուց է խոսվում, և, անկեղծորեն պետք է ասենք, որ քաղաքային իշխանությունները շատ էֆեկտիվ տարան այդ մաքրելու քաղաքականությունը, բայց էլի դեռ մնում են այդ արագ սննդի կետերը, հատկապես` գետնանցումներում, ուստի պետք է շրջահայաց լինենք ու չօգտվենք դրանցից”:
Բանախոսը նաև նշեց, որ իրենք, Սննդի պետական տեսչության հետ միասին, ստուգումներ են իրականցրել մարզերում (առայժմ միայն խանութներում և վաճառակետերում) կաթնամթերքի և մսամթերիքի ոլորտում, և արդյունքները մի քանի օրից արդեն պարզ կլինեն: Ա. Պողոսյանը, այդուհանդերձ, բավականին դրական և անվտանգ է գնահատում մեր պաղպաղակների որակն ու առողջության համար անվտանգ լինելը, սակայն խիստ կարևորեց պաղպաղակի, ու նաև մյուս սննդատեսակների վրա պահպանման ճիշտ ժամկետի մակնշումը:
Իսկ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն էլ, իր հերթին դեմ գնալով “Fast food”-երին, սպառողներին խորհուրդ տվեց սնվել հանգիստ պայմաններում. “Ցանկացած տեսակի սնունդ պետք է ընդունել հոգեկան և ֆիզիկական հանգիստ պայմաններում, ցանկալի է` նստած վիճակում և միառժամանակ կտրվելով իր առօրյա աշխատանքից: Բժշկուհին նաև խիստ մասնագիտորեն հավելեց, որ ցանկալի է ընդունել այնպիսի սնունդ, որը պարունակում է դանդաղ մարսվող ածխաջրատներ, որոնցից է, օրինակ, ալյուր պարունակող մթերքները` հաց-հացաբուլկեղեն: Իսկ արագ յուրացվող և մարսվող ածխաջրատների մեջ է մտնում այն ամենը, ինչը քաղցր է, օրինակ` պաղպաղակ, խմորեղեն, շոկոլադ և այլն, որոնք շատ արագ մարսվում են և ներծծվում արյան մեջ` բարձրացնելով գլյուկոզայի մակարդակը և ինչպես արագ կշտացնում են, այնպես էլ շատ արագ առաջացնում են քաղցի զգացողություն: ՈՒստի բժշկուհի Բաղրամյանը խորհուրդ չի տալիս քաղցը հագեցնել պաղպաղակով կամ այլ քաղցր ուտելիքներով:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
