Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քերոլայն Քոքսին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 29, 2012 16:36
Մայիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:
Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:






Facebook
Tweet This
Email This Post
