Բաքվի ու Անկարայի հարաբերությունների վատացումը կտապալի «ՆԱԲՈՒԿՕ»-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2009 18:31

««ՆԱԲՈՒԿՕ»-ի գազատարի կառուցմանը դեմ է Ադրբեջանը, որից «Գազպրոմը» պատրաստվում է գազ գնել: Ու եթե Ռուսաստանը կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա Մոսկվան կստանա Կասպից ծովի տարածաշրջանի գազային ու նավթային ռեսուրսների ամբողջական կառավարումը. այդ դեպքում «ՆԱԲՈՒԿՕ»-ն կտապալվի,-գրում է լեհական «globaleconomy.pl»լրատվամիջոցը,- Ռուսաստանն էլ  կկառավարի նաև թուրքմենական գազի արտահանումը Եվրոպա»:

Լեհական լրատվամիջոցը նշել է, որ վերջին ժամանակներում հիմք է ստեղծվել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման համար:

«Regnum.ru»-ի փոխանցմամբ` Բաքվի ու Անկարայի հարաբերությունների վատացումը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որովհետև դրա արդյունքում կկրճատվեն ադրբեջանական գազի ու նավթի արտահանումը Թուրքիա, ինչը նույնպես կտապալի «ՆԱԲՈՒԿՕ»-ն:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply