Պայթյուն «Էլեկտրոն» գործարանում. Կան տուժածներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 16:13

Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես Անկախի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգ է ստացվել, որ նախ հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն է եղել:

Երկու մարդ մնացել է փլատակներում, մեկին հաջողվել է դուրս բերել, մյուսին գտնելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Շտապօգնության աշխատակիցները: Ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը ևս այնտեղ է:
Քիչ անց կներկացանցնենք նոր մանրամասներ:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply