Մասնագիտական կողմնորոշման օր` ԵՊՀ իրանագիտության ամբիոնում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 29, 2012 17:57
Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին ԵՊՀ  իրանագիտության ամբիոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-ևդ մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա մասնագիտական կողմնորոշման դասընթաց:
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը հրավիրում է այս ամբիոնի բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվել ցանկացող բոլոր ՀՀ և այլ երկրների քաղաքացիներին ներկա գտնվելու սույն թվականի հունիսի 1-ին կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման դասընթացին։
Հանդիպման մասնակիցները կծանոթանան ամբիոն ընդունվելու համար անհրաժեշտ քննությունների ցանկին, ամբիոնում առկա մասնագիտացումներին, դասացուցակներին, ամբիոնի կառուցվածքին, գրադարանին և այլն։ Մասնակիցներին կողջունի և ամբիոնը կներկայացնի ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, Iran and the Caucasusմիջազգային գրախոսվող ակադեմիական պարբերականի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։ Հարցերին կպատասխանեն իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները։
Դասընթացը հատկապես օգտակար կլինի դպրոցների շրջանավարտների համար, ովքեր կարող են մասնակցել իրենց ծնողների հետ։
Դիտվել է 2060 անգամ:
Print Friendly

Leave a Reply