Ինչո՞ւ է պարտվել Դավիթ Նալբանդյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 29, 2012 15:00

Ֆրանսիայում ընթացող թենիսի «Ռոլան Գարոս» միջազգային մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 40-րդ ռակետ, արգենտինացի Դավիթ Նալբանդյանը դուրս մնաց  պայքարից: Նա պարտվեց Ռումինիան ներկայացնող Դրիան Ունգուրին՝ 3:6, 7:5, 4:6, 5:7: Մրցաշարի երկրորդ շրջանում ռումինացու մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Իսկ խաղից հետո Նալբանդյանն այսպես է պատճառաբանել իր անհաջողությունը. «Պարտվեցի, որովհետև ինձ մոտ ոչինչ չէր ստացվում: Զգում էի խաղային պրակտիկայի բացակայությունը: Այս մրցաշրջանում ես շատ քիչ հանդիպումներ եմ անցկացրել և  չեմ կարողանում վերագտնել իմ խաղը: Հիմա ես կարող եմ հաղթել մեկ հանդիպում և պարտվել հաջորդում»:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply