Ավտոպատահար Կոմիտասի պողոտայում, 2 մարդ զոհվել է, 2-ը` վիրավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 13:34

Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  «Նիսան Մաքսիմա»  մակնիշի ավտոմեքենա և  «Յամահա»  մակնիշի  մոտոցիկլետ:

Մոտոցիկլետի վարորդը`  1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: «Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply