Ծաղկող տաղանդ. գույների հրավառություն Աբրահամեան արվեստի կենտրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 29, 2012 13:29

Աբրահամեան Արվեստի Կենտրոնը բոլորին հրավիրում է մասնակցելու  Ծաղկող Տաղանդ խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Երեխաների Պաշտպանության Օրվան: Ցուցահանդեսի բացումը կկայանա  2012թ. հունիսի 1-ին՝ ժամը 17:30ին:

Ցուցահանդեսին  մասնակցում են Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան Հայորդաց Տան, Զեյթունի Մինաս Ավետիսյանի անվան կերպատվեստի դպրոցի,  Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի եւ  Պռոշյանի Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի սաները և այլք:

Ներկայացվող աշխատանքները հիսունից ավելի  են. հեղինակները  երեխաներն են, որոնք ապշեցնում են իրենց  յուրահատուկ,  անսպառ երեւակայությամբ ու գունային վառ, համարձակ լուծումներով արված աշխատանքներով:

Ցուցահանդեսի  նպատակն է ներկայացնել այս տաղանդավոր երեխաների աշխատանքները,  այդ միջոցով մեր սերն ու  խրախուսանքը  արտահայտել նրանց` վաղվա օրը կերտողներին:

Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու երեխաների երեւակայության շքեղ հրավառությանը Աբրահամեան արվեստի կենտրոնում (Աշտարակի խճուղի, Վանահովիտ թաղամաս):

Դիտվել է 2058 անգամ:
Print Friendly

Leave a Reply