Ոստիկանությունը միանում է «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 13:26

Այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։

Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, եւ «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:

ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը` մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար:

 

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply