Դինքի սպանության գործով թուրք պաշտոնյան հեռացվել է աշխատանքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 18:59

hrant dinkՍտամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` 2007 թ-ի հունվարի 19-ի սպանության մասին նախօրոք տեղեկացված լինելու եւ միջոցներ չձեռնարկելու մեջ մեղադրվող Թուրքիայի անվտանգության տնօրինության հետախուզական վարչության պետ Ռամազան Աքյուրեքը հեռացվել է աշխատանքից:

«Աննախադեպ եւ շոկային իրադարձություն» բնութագրելով այդ իրողությունը՝ թուրքական «Աքշամը» հայտնել է, որ Աքյուրեքը մեղադրվում է Տրապիզոնի անվտանգության տնօրեն եղած ժամանակ Դինքի նկատմամբ սպանություն կազմակերպվելու մասին նախօրոք իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու մեջ:

Ըստ թերթի` Աքյուրեքին պաշտոնից ազատելու հարցում դեր է խաղացել Թուրքիայի կառավարության վերստուգման հանձնաժողովի` նրա նկատմամբ պատրաստած զեկույցը: Զեկույցում հաստատվել է, որ Դինքի ոճրագործության հետ կապված վերջինս իր ստացած 11 տարբեր ծանուցումներից միայն մեկն է ուղարկել Ստամբուլի անվտանգության տնօրինության պատկան կազմավորումներին:

Ապացուցվել է, որ Դինքի սպանության մեջ ամբաստանվող Էրխան Թունջելը Աքյուրեքի` Տրապիզոնի անվտանգության տնօրեն եղած ժամանակ հանդիսացել է ոստիկանական գործակալ եւ տեղեկություններ է հայտնել նրան ենթադրվող հանցագործությունների մասին:

Չնայած Հրանտ Դինքի սպանության հետ կապված նրա փաստաբանների արտահայտած այդ մասին կասկածանքերին, 2007 թ-ի հունվարի վերջին Աքյուրեքը նշանակվել էր Թուրքիայի ոստիկանության գլխավոր հետախուզական վարչության պետ:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply