Պերուում արտակարգ իրադրություն է հայտարարված. 2 մարդ զոհվել է, 40-ը վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 12:03

Պերուի իշխանությունները երկրում արտակարգ իրադրություն են հայտարարել`  փորձելով նման կերպով վերջ դնել  հարավային Կուսկո նահանգում չդադարող բողոքներին: ԱԻ ռեժիմը ենթադրում է հավաքների լրիվ արգելք ու ոստիկանությանը հատուկ իրավասություններ է տալիս:

Կուսկո նահանգի բնակչությունը, որտեղ գտնվում է շվեյցարական Xstrata  ընկերությանը պատկանող Tintaya պղնձի  հանքավայրը,  համարում է, որ հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոլոգիայի վրա,  ու պահանջում են ընկերությունից  մեծացնել ներդրումները տարածաշրջանում:

Բողոքի ցույցերը վերածվեցին  ոստիկանության հետ բախումների, որոնց պատճառով ակցիայի 2 մասնակից զոհվեց, 40-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply