Իրանը խոստովանել է, որ 189 համակարգիչ վարակված է Flame-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 11:22

Flame –ը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հավաքել համակարգչային տեղեկությունները, այլև  իրական ժամանակում հետևել դրա տիրոջ գործողություններին, չէր կարող սովորական հաքերի ստեղծածը լինել: Համակարգչային լրտեսության մեջ սա նոր խոսք է,  ու դրա մշակումը  իրականացվել է միայն ու միայն պետական մակարդակով: Դրա գաղտնաբառը 100 անգամ երկար է սովորական լրտեսական ծրագրերից:

Աշխարհում Flame-ով են վարակվել մի քանի երկրների համակարգիչներ, սակայն ամենաշատը տուժել է Իրանը: Թեհրանը խոստովանել է, որ 189 համակարգիչ  վարակվել է Flame-ով: Իսրայելոմ ու Պաղեստինյան ինքնավարությունում տուժել է 98 համակարգիչ, Սուդանում` 32, Սիրիայում` 30, իսկ Լիբանանում 18-ը: Վարակը տարածվել է  ցանցի միջոցով , տարբեր աշխարհամասերում տեղակայված 80 սերվերներից:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply