Հոնկոնգում վաճառքի են հանել «մարսյան» ալմաստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 11:07

Հոնկոնգի աճուրդում վաճառքի են հանել  ամենամեծ վարդագույն ալմաստներից մեկը, որի արժեքը կարող է կազմել 8-12 մլն դոլար:

Ամերիկացի ոսկերիչ Ռոնալդ Ուինսթոնը 1976-ին  12 կարատանոց քարն անվանել է «Մարսյան վարդագույն ալմաստ»` նշելու ՆԱՍԱ-ի` Մարս արբանյակ ուղարկելու իրադարձությունը:

Այս քարի հետ միակ համեմատելին «Ուիլյամսոնի վարդագույն ալմաստն»  է, որի քաշը 23,6 կարատ է: Այն պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիաբեթ II-ին, որը երբեք չի վաճառվել, քանի որ  հայտնաբերվել է Տանզանիայի հանքավայրում ու նվիրվել Եղիսաբեթին` արքայազն Ֆիլիպի հետ հարսանիքին, որը տեղի է ունեցել 1947-ին: Հետո դրանից կրծքազարդ է պատրաստվել:

Christie’s աճուրդի տանն ասում են, որ «Մարսյան վարդագույն ալմաստն» ամենախոշորն է, որ երբևիցե հայտնվել է աճուրդներում:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply