Սենատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է Լեռնային Ղարաբաղին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 10:54

Սենատի Օտարերկրյա Հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց  2013 Ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից  ֆինանսավորումը և քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում ` ներառյալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց «նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին և հակամարտության հետ կապված կարիքների համար»: Ի հավելումն` հանձնաժողովը կոչ արեց «հասնել հակամարտության խաղաղ լուծմանը», իսկ օրինագիծը ֆինանսավորում կապահովի «փոխվստահության ստեղծման միջոցառումների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործողությունների համար, ինչը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղին»:

«Այն որ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը ներառում է Լեռնային Ղարաբաղը աջակցության տրամադրման իր նախագծում առաջ է տանում ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում և մտադրված է օգնություն տրամադրել այս հակամարտությունից տուժածներին», – ասաց սենատոր Մարկ Քիրքի մամլո խոսնակը:

Օրինագծին առնչվող աղբյուրներում նշված է, որ տնտեսական և ռազմական աջակցության առումով Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է նախագահի կողմից արված պահանջին, ըստ որի պետք է հատկացվի 27,33 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության համար, 2,5 միլիոն ԱՄՆ դոլար Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 միլիոն ԱՄՆ դոլար Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության համար: Վարչակազմը նաև կոչ արեց Հայաստանին հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար և 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության ծրագրի համար:

Օրինագիծը վերստին անգամ նշեց Ազատությանն աջակցող ակտի 907-րդ հոդվածի  մարդասիրական և այլ օգնությանը վերաբերող վեց շտկումները: 907-րդ հոդվածը ուժի մեջ մտավ 1992 թ.-ին և պահանջում է Ադրբեջանի կառավարությանը «տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումների և ուժի այլ  ագրեսիվ կիրառումների վերացման ուղղությամբ» :

Սենատոր Փաթրիկ Լիհին, ով Օտարերկրյա գործողությունների հատկացումների հանձնաժողովի նահանգային նախագահողն է, նշեց, որ չնայած ըստ «երկկուսակցական օրինագծի» ընդհանուր ֆինանսավորումը «2,6 միլիոն ԱՄՆ դոլարից քիչ է նախագահի նախնական խնդրանքից  և 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2012 ֆինանսական տարվա մակարդակից», սակայն համենայն դեպս «առաջ է տանում երկու կուսակցությունների սենատորների կողմից նշված առաջնահերթությունները»:

Այս օրինագծի և ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ կապված հաջորդ քայլերը դեռևս հստակ պլանավորված չեն:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply