Հայտարարություն փակ շուկայի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 10:46

Ս.թ.-ի մայիս 27-ին, ստացվեց հաղորդագրություն Երևանի Մ. Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում իրականացված քանդման աշխատանքների վերաբերյալ։ Տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ քանդվել են շենքի տանիքի հիմնական կրող կամարաձև թռիչքներից երկուսը։

Մեր նախապես կատարված հարցման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունից ստացվել էր գրություն, առ այն որ տրվել են հիմքերի հատվածում աշխատանքներ իրականացնելու թույլատվություն։ Չնայած նրան, որ նույնիսկ այդ թուլատվության տրամադրումը կատարվել է մի քանի պահանջների ու կարգերի խախտմամբ, սակայն հիմք ընդունելով այդ գրությունը, երեկ կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան թույլտվություններ։

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որը ստեղծվել է Երևանում քաղաքաշինական, բնապահպանական ու ժառանգության պահպանության խնդիրներով վերջին տարիներին ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ու պահանջում պետական և տեղական ինքնակառավարման լիազոր մարմիններից իրականացնել օրենքով սահմանված իրենց պարտականությունները։

Հակառակ դեպքում, նախատեսվում է ՀՀ օրենսդրության շրջանակում իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք բխում են ՀՀ Սահամանադրության 11-րդ հոդվածով պետության պարտականությունների իրացման պահանջից՝ այն է Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքների նկատամամբ հոգածությունն եւ պաշտպանությունը։

 

 Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply