Բացահայտում. վիտամինները վտանգում են առողջությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 10:33

«Առողջության պատրանք» գրքի հեղինակները պնդում են, որ   վիտամինների ամենօրյա ընդունումը ոչ միայն չի ամրապնդում իմունիտետը, այլ վերջնականապես քայքայում է ժամանակակից մարդու առողջությունը:

Դեղագործ Այդան Գոգգինսն ու սննդաբան Գլեն Մաթթենը պնդում  են, որ  այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ամեն օր վիտամինային հավելումներ են ընդունում, խորապես  մոլորության մեջ են, ենթադրելով, թե դա բարելավում է իրենց առողջությունը: Առաջին հերթին  դա վերաբերում է հակաօքսիդանտներին:

Գրքի հեղինակներն ասում են, որ վիտամինների ու հակաօքսիդանտների օգուտի վերաբերյալ  բոլոր հետազոտությունները  ենթադրում են այդ նյութերի օգտագործումը մաքուր տեսքով (հիմնականում բանջարեղենի ու մրգերի), սակայն ոչ երբեք հավելումների: Նրանք ասում են, որ հավելումներն արտադրողներն այդ մասին հիանալի տեղյակ են, սակայն չեն ցանկանում հսկայական եկամտի աղբյուրը կորցնել:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply