ԱՄՆ-ում վաճառվելու է Էլվիս Փրեսլիի դամբարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 10:17

Դամբարանը, որտեղ թաղվել է լեգենդար երգիչը, կվաճառվի աճուրդով:Այս դամբարանում է 1977-ին թաղվել երգիչը. այն գտնվում է Թեննեսի նահանգում, Մեմֆիսի «Ֆորեստ Հիլլ» գերեզմանատանը:

Երգչի մարմինը թաղումից 2 ամիս անց վերաթաղվել է Գրեյսլանդ կալվածքում, որը պատկանում է ռոքնռոլի արքային: Այդ ժամանակից ի վեր, Ֆորեստ Հիլլի դամբարանը դատարկ է:

Վաճառքը տեղի կունենա «Երաժշտության սրբապատկերներ» աճուրդի շրջանակներում, հուլիսի 23-24-ին:

Լոտի տերը կստանա մարմարյա-գրանիտե դամբարանը` թաղում, տապանաքարի փոփոխում, ինչպես նաև տեղի ժամատանը թաղման ծես կատարելու իրավունքով:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply