Պատանի հանճարը լուծել է մի խնդիր, որի վրա չարչարվել են 350 տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 8:08

Ֆիզիկայի մի խնդիր, որ չէր կարողացել լուծել նույնիսկ Իսահակ Նյուտոնը, լուծել է 16-ամյա մի պատանի: Նա ինքնուրույն սովորել է մասնիկների դինամիկայի տեսությունը , ընդ որում, ինչպես ինքն է խոստովանել, հետաքրքրության համար, որպեսզի ստուգի իր կարողությունները:

350 տարուց ավելի այդ խնդրի վրա չարչարվել են մարդկության լավագույն ուղեղները: Այն չեն կարողացել լուծել նաև լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները: Պատանի հանճարի հայտնաբերումը թույլ կտա գիտնականներին ստանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Մասնավորապես, այժմ մասնագետները կարող են հաշվել բալիստիկ հրթեռների առավելագույն ճշգրիտ շարժման ուղեգիծը, հաղորդում է «Россия 24»հեռուստաալիքը:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply