Փորձել է ամրացնել, բայց քանդե՞լ է. Քաղաքապետն արձագանքել է Փակ շուկայի խնդրին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 21:46

Փակ շուկայում նախօրեին գիշերը կատարված քանդման աշխատանքների առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,
տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով:Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:

Եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»:
Ավելի վաղ ankakh.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 27-ին գիշերը Փակ շուկայի տանիքը քանդվել է, ինչին ի պատասխան բողոքի մեծ ալիք բարձրացավ:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply