Պարգևավճար Ասադի գլխի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 22:36

Սաուդյան  կրոնական հեղինակավոր գործիչ Ալի ալ-Ռաբիեին մայիսի 28-ին  450 հազար դոլար է խոստացել նրան, ով կկարողանա սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Ինքը` իմամը, հայտարարել է, որ այդ քայլին է գնացել Հուլայում կատարված սպանդի լուրը լսելուց հետո, որտեղ մայիսի 25-ին առնվազն 116 մարդ է սպանվել: «Մենք 450 հազար դոլար պարգև ենք առաջարկում նրան կամ նրանց, ովքեր կոչնչացնեն Ասադին` մարդասպանին, որի  գործողությունները կանանց ու երեխաների դեմ ցնցել են ողջ աշխարհը»,-հայտարարել է նա: Սաուդյան թագավորական պալատի  ու սիրիական իշխանությունների արձագանքն այս հայտարարության առնչությամբ չի հայտնվում:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 25-ին Հուլան ենթարկվել է հրաձգության, որից հետո քաղաքի վրա   մարդկանց զինված խմբեր են հարձակվել:  Սպանդի ժամանակ զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` 32 երեխա:

Քաղաքի բնակիչները կատարվածի  պատասխանատու են համարում ալավիթական «Շաբիհա»  խմբավորումներին, որոնք կառավարամետ են: Իսկ երկրի ղեկավարությունն իր հերթին զանգվածային սպանությունների մեղքը բարդում է «Ալ Քաիդայի» գրոհայինների վրա:

Սիրիայում ապստամբության սկզբից մինչ օրս երկրում 13 հազար մարդ  է սպանվել:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply