Չինացիների առջև խնդիր է դրված մինչև հնգամյակի վերջը աղջիկներ ունենալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 22:38

Հաջորդ հնգամյակի վերջին` 2015 թ, Չինաստանը աղջիկների և տղաների ծնելիությունը հավասարակշռության կբերի: «Սինխուա» գործակալությունը հաղորդում է, որ այդ խնդիրը դրել է ՉԺՀ –ում նորածինների քանակի  սեռական անհամաչափության դեմ պայքարող Համաչինական աշխատավորական միությունը: Նրա մասնակիցները ուսումնասիրել են, թե ինչպես փրկեն իրավիճակը, երբ ամեն 100 լույս աշխարհ եկած աղջկա դիմաց ծնվում է 120-130 տղա: Եթե այսպես շարունակվի, ապա 2020 թ. Չինաստանում   24 միլիոն տղամարդ չեն կարողանա հարսնացու գտնել:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ծննունդների սահմանափակման քաղաքականությունը  բերել է նորածին աղջիկների  պակասորդի: Այն ընտանիքներում, որտեղ թույլ են տալիս միայն մի երեխա ունենալ, գերադասում են տղա երեխային:   Աղջիկներից ազատվում են արհեստական վիժման միջոցով, իսկ եթե երեխան ծնվում է, ապա ծնողնները նրան մանկատուն են հանձնում կամ գցում են փողոց: Այդպիսի դեպքերի թիվը Չինաստանում աճում են`ամեն տարի արհեստական վիժեցումից Չինաստանում չի ծնվում մեկ միլիոն աղջիկ, իսկ տասնյակ հազարավորները փողոց են նետվում:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply