«Ինչո՞ւ են ստեղծում պատմական հանձնաժողով, եթե Ցեղասպանության փաստը վաղուց ապացուցված է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2009 18:42

Հայ-թուրքական պատմական հանձնաժողովի նպատակը բոլորովին հասկանալի չէ, եթե այն զբաղվելու է մի հարցի քննությամբ, որը վաղուց ապացուցված է միջազգային գիտական հանրության կողմից. այս մասին Histmag.org կայքում գրում է լեհ պատմաբան և հրապարակախոս, «Ատելության աղբյուրները. Էթնիկական կոնֆլիկտները հետկոմունիստական երկրներում» գրքի հեղինակ Կամիլ Յանիցկին:

Յանիցկին հիշեցնում է, որ երբ 2005-ին թուրքերն առաջարկեցին պատմական հանձնաժողով ստեղծել` հայերի Ցեղասպանությունը քննելու համար, ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասոցիացիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին նամակ գրեց, որում նշվում էր. «Տպավորություն է ստեղծվում, որ անկախ խումբ ստեղծելու առաջարկ անելով՝  տեղյակ չեք, թե 1915-ի հայերի Ցեղասպանության վերաբերյալ որքան ուսումնասիրություններ կան և որքան նյութեր են  հավաքված: Ուզում ենք նշել, որ ոչ միայն հայերն են պնդում, որ իրենց նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել, այլև այդ կարծիքին է  անկախ հետազոտողների մեծ մասը»:

Հայկական կողմը պնդում է, որ պատմական հանձնաժողովը հայերի Ցեղասպանությունը չի քննելու: Վերջերս էլ խոսք կա նաև, որ հանձնաժողովը քննելու է Ցեղասպանության հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման հարցը:

Աղբյուրը` ИА REGNUM

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply